Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում մանրամասն ներկայացրել է հայկական կինոյի խնդիրները:
Մաս 1. 2016. Կինոյի կառավարման խութերը
Միայն թվեր։ Տվյալները վերցված են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ http://www.gov.am/am/budget/
Դեկտեմբերի 12ին Լիլիթ Մակունցը իր աշխատասենյակում «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը կանաչ լույս մաղթեց և երկու օր հետո նախարարությունը Հայտարարությամբ ընդունեց իր հանձնաժողովի սխալը։ Մեր ֆիլմի դեմ աշխատող միակ կառույցը մնաց Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ 2016-2018թթ-ին կինոկենտրոնը պետք է 88մլն ՀՀ դրամ հատկացներ մեր ֆիլմին, որպեսզի մենք 2018թ-ին ավարտեինք արտադրությունը ու 2019-ին մտնեինք միջազգային շուկա։ Հատկացրել է 15 մլն։ Այս պայքարը մեր ֆիլմի դեմ թանկ է նստելու կինոկենտրոն կոչվող կառույցի վրա, ավարտվելու է ֆիլմի հաղթանակով ու կինոյի կառավարման արմատական փոփոխությամբ։ Ներկայացնում եմ 2016-18թթ-ին պետական բյուջեից կինեմատոգրաֆիային տրված գումարների հոսքերը և դրանց վերլուծությունը։
***
Ըստ նախարար Լիլիթ Մակունցի, պետական բյուջեով Կինեմատոգրաֆիային հատկացվող գումարը վերջին տարիներին փոփոխության չի ենթարկվել և կազմել է 827 մլն ՀՀ դրամ։ ՀՀ Կառավարության կայքում 2016թ պետական բյուջեի նախագծում կինեմատոգրաֆիային հատկացվող գումարի բացվածքը՝ ստորև, ամփոփ վերլուծությունը հաջորդիվ
1. ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ 453,95 մլն դրամ այդ թվում`
Ա․ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ /խաղարկային ֆիլմեր/ 293,51 մլն դրամ
Բ․ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ /մուլտիպլիկացիոն ֆիլմեր/ 60,09 մլն դրամ
Գ․ «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ 51,00 մլն դրամ
Դ․ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ /վավերագրական ֆիլմեր/ 49,34 մլն դրամ
2. ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ 151,49 մլն դրամ
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ 151,49 մլն դրամ
3. ԿԻՆՈ-ՖՈՏՈ-ՖՈՆՈ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 7,23 մլն դրամ այդ թվում՝
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» /խաղարկային ֆիլմերի թվայնացում / 2,87 մլն դրամ
«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» /վավերագրական ֆիլմերի թվայնացում/ 4,36 մլն դրամ
4. ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ 46,03 մլն դրամ
«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ 46,031.2 մլն դրամ
5. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻՆ 81,40 մլն դրամ այդ թվում`
Ա․ Միջազգային կինոփառատոներին և կինոշուկաներին մասնակցություն՝ 22,20 մլն դրամ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ, «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ, «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ
Բ․ Միջազգային կինոփառատոների իրականացում՝ 54,50 մլն դրամ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն 50,50 մլն դրամ
«ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոն 2,0 մլն դրամ
«Ես եմ» երիտասարդական կինոփառատոն 2,0 մլն դրամ
Հանրապետական կինոփառատոների իրականացում 3,0 մլն դրամ
Գ․ Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիային անդամակցությանը 1,7 մլն դրամ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ
Շարունակելի
© Հ․ Գալստյան
© Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա