Վիտամին B3-ը մեկն է 8 տեսակի վիտամին B-երից, որն առավել հայտնի է՝ որպես նիացին:
Նիացինը պատկանում է B վիտամինների կոմպլեքսին և շատ օգտակար է առողջության համար: Այն շատ կարևոր է արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և կարգավորելու դեպքում:
Նիացինը վիտամին է, որն ունի թերապևտիկ հատկանիշ և օգնում է բուժել շատ հիվանդություններ: Վիտամին B3-ն անհրաժեշտ է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար:
Դրական հատկանիշները
Ըստ healthyfoodhouse.com-ի՝ այս վիտամինը հիմնականում առկա է կաթնամթերքի, հավի, ձկների, ընկուզեղենի և ճարպոտ մսերի մեջ:
Նիացինով հարուստ այլ մթերքներն են կարտոֆիլը, եգիպտացորենը, ավոկադոն և սիսեռը: Շատ կարևոր է իմանալ, որ այս վիտամինը դրական ազդեցություն է ունենում արյան շրջանառության, մաշկի առողջության և մտավոր կարողությունները ամրացնելու և զարգացնելու վրա:
Մարսողության համար
Այս վիտամինի մեկ այլ դրական հատկանիշը մարսողական համակարգը լավացնելու կարողությունն է:
Արյան մեջ խոլեստերինի կարգավորում
Հայտնի է, որ այն մարդիկ, ովքեր տառապում են սրտի հիվանդություններից, պետք է մեծ քանակությամբ նիացին օգտագործեն, քանի որ այն նվազեցնում և կարգավորում է վատ խոլեստերինը: Նիացինը նաև պաշտպանում է լավ խոլեստերինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը