
Թբիլիսիում պատրաստվում են լայնամասշտաբ ծառատունկ իրականացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է հայտարարել Է մայրաքաղաքի փոխքաղաքագլուխ Մայա Բիտաձեն: Այդ որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ քաղաքապետարանը որոշում ընդունեց մայրաքաղաքում հատել տասնյակ հազարավոր այն սոճիները, որոնք վարակվել Էին անբուժելի հիվանդությամբ:
Վերջերս անզեն աչքով նկատելի Է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում եւ մյուս կանաչ գոտիներում սոճիների կանաչ գույնը փոխարինվել Է շագանակագույնով: «Գալիք տարում մենք կտնկենք 24 հազար ծառ, դրանք մեծ ծառեր են լինելու քաղաքի ուրբանիստական մասում, եւ համեմատաբար ոչ մեծ՝ Թբիլիսիի լանջերին»,-ասել Է Բիտաձեն: Նա նաեւ նշել Է, որ քաղաքապետարանը բոլոր ջանքերը կներդնի առողջ ծառերը փրկելու եւ ֆիտոսանիտարական մշակման մեթոդները բարելավելու համար: Նոր ծառատունկն արդեն սկսվել Է Թբիլիսիի կենտրոնի Աղմաշենեբելի պողոտայում, որտեղ վարակված ծառերի փոխարեն տնկել են նորերը, հաղորդել Է Sputnik-ը: