Կենդանակերպի 6 նշան, ովքեր վախենում են վստահել
Advertisement 1000 x 90

Կենդանակերպի 6 նշան, ովքեր վախենում են վստահել

Ցուլ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են խանդել բոլորին և ամեն ինչին: Եթե ընտրյալը չի համոզում Ցուլին, որ վերջինս առաջնահերթություն է իր համար, Ցուլը սկսում է խանդել: Նա հասկանում է, որ ընտրյալը ևս իր կյանքն ունի, որ նրա աշխարհը միայն իր շուրջ չի պտտվում, բայց ցանկանում է զգալ, որ ինքը չափազանց կարևոր է: Մի չարաշահեք Ցուլի համբերությունը, հակառակ դեպքում՝ նա կդադարի հավատալ ձեզ:

Խեցգետին: Խեցգետինների համար դժվար է հավատալ զուգընկերոջ խոսքերին և քայլերին: Նրանք չեն կարծում, թե իրենց խաբում են, այլ միշտ ցանկանում են հավաստիացումներ ստանալ, որ իրենց սիրում են, գնահատում և ընդհանրապես չեն կարող ապրել առանց իրենց: Բացի այդ՝ բոլոր Խեցգետինները սեփանականատեր են, զուգընկերոջից պահանջում են մշտապես կապի մեջ լինել, պատասխանել զանգերին, հաղորդագրություններին, կիսվել բոլոր մտքերով: Հակառակ դեպքում՝ կզրկվեք Խեցգետնի վստահությունից:

Կույս: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նախկինում ցավ են ապրել հարաբերությունների պատճառով, նրանց համար անասելի դժվար կլինի նոր, առողջ հարաբերություններ կառուցել: Այդ դեպքում Կույսերը մանրամասն վերլուծում են անցյալի սխալները, մշակում բոլոր հնարավոր տեսությունները, թե ինչու էր ամեն ինչ այդքան սարսափելի: Վերլուծության արդյունքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դադարում են հավատալ նույնիսկ իրենց՝ նախընտրելով միայնակ մնալ մեծ քաղաքում:

Կշեռք: Կշեռքները, ովքեր անհաջող փորձ են ունեցել, բավական հետաքրքիր ձևով են նոր հարաբերություններ կառուցում՝ արագացնում են ամեն բան: Միանգամից շատ բան են սպասում, և երբ զուգընկերը չի արդարացնում այդ սպասելիքները, Կշեռքները վերջ են տալիս հարաբերություներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց այնքան են պաշտպանում ցավից, որ ամբողջ մեղքը գցում են զուգընկերոջ վրա, մինչև նա կհասցնի հասկանալ՝ ինչ է կատարվել: Իսկ Կշեռքներն այդ ընթացքում շարունակում են ձևացնել, թե խոցելի չեն:

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են հավատում մարդկանց, առավել ևս՝ պոտենցիալ զուգընկերոջը: Իսկ եթե Կարիճը չի կարողանում վստահել մարդուն, հարաբերությունները չեն կարող զարգանալ: Կարիճները մանրախնդիր են, կասկածամիտ, սպասում են խաբեության: Բոլոր մարդիկ ինչ-որ բանում մեղավոր են, Կարիճների համար գոյություն չունի «անմեղության կանխավարկած» հասկացություն:

Ձկներ: Եթե Ձկներն անցյալում ցավ են ապրել հարաբերությունների պատճառով, երկար են հիշում այդ մասին: Նրանք բոլորին կպատմեն, որ լավ մարդիկ շատ քիչ են, հարկավոր չէ վստահել ոչ ոքի: Իրենց շուրջ պատ են կառուցում, որը գրեթե հնարավոր չէ հաղթահարել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խոցելի են, զգացմունքային, չեն ցանկանում նորից ցավ ապրել:

Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը