Ձեռքերի ամենաարդյունավետ դիմակները
Advertisement 1000 x 90

Ձեռքերի ամենաարդյունավետ դիմակները

Ձեռքերը կանանց այցեքարտն են: Եթե ցանկանում եք գեղեցիկ և խնամված տեսք ունենալ, ապա տան պայմաններում  պատրաստեք liveinternet կայքի առաջարկած ձեռքի դիմակներն ու վայելեք արդյունքը:

Փափկեցնող դիմակ

5ճ/գ վարսակի փաթիլներին խառնեք 2ճ/գ եռացրած սև թեյ: Ստացված զանգվածը քսեք ձեռքերին, բամբակե ձեռնոցներ հագեք և թողեք մնա 1 ժամ: Եթե հնարավորություն ունեք, դիմակը թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան ձեռքերը կփափկեն և կհարթանան:

Երիտասարդացնող դիմակ

Մանր քերիչով քերեք խնձորը, ավելացրեք 3թ/գ ձիթապտղի յուղ և սերուցք (կամ թթվասեր): Ստացված զանգվածը քսեք ձեռքերին, թողեք մնա 20 րոպե և լվացեք տաք ջրով:  Առաջին իսկ օգտագործումից հետո կզգաք արդյունքը: Ի դեպ, այս դիմակը հրաշալի է նաև դեմքի համար:

Սնուցող դիմակ

1 թեյի գդալ մեղրը խառնեք 1 ձվի դեղնուցով, ստացված խառնուրդը քսեք ձեռքերին, բամբակե ձեռնոցներ հագեք և թողեք մնա 20րոպե: Ապա լվացեք տաք ջրով: Այս դիմակը հրաշալի կերպով սնուցում է ձեռքերի մաշկը:

Հանգստացնող դիմակ

Թվով 4 հատ կարտոֆիլը մաքրեք, խաշեք, մանրացրեք և խառնեք 4ճ/գ կաթով: Ձեռքերն իջեցրեք ստացված խառնուրդի մեջ և պահեք այնքան, մինչև այն սառչի: Դիմակը հարթեցնում է մանր քերծվածքները և հանգստացնում ձեռքերը:

Մաքրող դիմակ

2ճ/գ ձիթայուղը խառնեք 4ճ/գ շաքարավազով: Շրջանաձև մերսող շարժումներով ստացված զանգվածը քսեք ձեռքերին: Յուրաքանչյուր ձեռքին 3 րոպե տրամադրեք, ապա լվացեք ձեռքերը տաք ջրով:  Եվս մեկ դիմակ կարելի է ստանալ՝ խառնելով 1ճ/գ կիտրոնի հյութն ու 1գդալ աղը (լավ կլինի՝ խոշոր աղ):

Ցուցում. խորհուրդ չի՛ տրվում դիմակն օգտագործել, եթե ձեռքերի վրա մանր քերծվածքներ ունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը