Ինչպես ազատվել երկրորդ կզակից և մաշկին առաձգականություն հաղորդել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել երկրորդ կզակից և մաշկին առաձգականություն հաղորդել

Տարիքի հետ մեր մարմինը փոխում է իր ձևը։ Օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտադրում, մաշկը կորցնում է խոնավությունը և առաձգականությունը։ Տոնուսի կորուստը նախևառաջ զգացվում է իրանի հատվածում։ Steptohealth.ru կայքը գրում է, որ հնարավոր է վերականգնել մաշկի առաձգականությունը։

Մերսում գերչակի յուղով

maslo-kastorovoe

Գերչակի յուղը կարող է լավ օգնական լինել իրանի մաշկի և կզակի գեղեցկությունը վերադարձնելու համար։ Դրա կազմի մեջ մտնող ճարպաթթուները խոնավացնում են մաշկը, վերականգնում տոնուսը, փափկություն և հարթություն հաղորդում։

Մեկ թեյի գդալ գերչակի յուղը խառնեք նույն քանակի ձիթապտղի յուղի հետ։ Խառնուրդը քսեք մատներին և նուրբ շարժումներով մերսեք մաշկը։ Մերսումը պետք է տևի 15 րոպե, ապա սրբիչը թրջեք տաք ջրով և 5 րոպե դրեք իրանին։ Գործողությունը կրկնեք ամեն օր քնելուց առաջ։

Խոնավեցում

voda-stakan

Բոլորս էլ գիտենք, որ ջուր խմելն օգտակար է առողջության համար։ Սակայն պետք է նաև հիշել, որ ջուրն անհրաժեշտ է մարմինին՝ հավասարակշռության պահպանման, մաշկի թարմությունը պահպանելու, ծերացման գործընթացը դանդաղեցնելու և վաղաժամ կնճիռների առաջացումը կանխելու համար։ Մի մոռացեք օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր մաքուր ջուր խմել։

Պաշտպանություն արևից

eucerin-sc-sun-protection-sun-protection-face-00-header

Չի կարելի ժխտել, որ արևը կարևոր է առողջության համար, այն օգնում է վիտամին D-ի սինթեզին։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել և մաշկը պաշտպանել հատուկ կրեմների և ակնոցի միջոցով։ Իրանը շատ զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ, այն մաշկի վաղաժամ ծերացման, կնճիռների առաջացման, տոնուսի կորստի պատճառ է դառնում։ Իրանը պաշտպանեք արևի ճառագայթներից, աշխատեք արևի տակ չմնալ ճառագայթման առավելագույն ինտենսիվության շրջանում։

Բալանսավորված դիետա

sok-morkov-svekla

Մաշկի երիտասարդությունը պահպանելու համար կարևոր է սննդակարգ ներառել հակաօքսիդանտներ, A, C և E վիտամիններ։ Նախաճաշը լրացրեք թարմ քամած հյութերով, բազուկի և խնձորի, գազարի և նարնջի, մանգոյի և ելակի կոկտեյլներով։

Ավոկադոյով և խաղողով դիմակ

masca-avocado

Այսպիսի դիմակը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք խոչընդոտում են մաշկի ծերացմանը։ Մաքրեք կես ավոկադոն, ավելացրեք 5 խաղող։ Բաղադրիչները խառնեք բլենդերով, որպեսզի ստացվի միասեռ զանգված։ Դիմակը քսեք իրանի հատվածին, թողեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով։ Արդյունքն արագ զգալու համար, կրկնեք ամեն օր։

Վարսակի փաթիլներով կրեմ

crem-domashniy

Մեկ բաժակ վարսակի փաթիլները խառնեք մեկ բաժակ տաք կաթի և վարդի յուղի հետ։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Քսեք իրանի հատվածին։ Թողեք 15-20 րոպե, ապա լվացեք սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը