ՆՎԻՐՎՈՒՄ Է ՊՈՒՊՈՒԼԻ ԳԵՐԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ??
Կինը կանգառում կանգնած էր ու ոչ մի տեղ չեր շտապում:
Ուղղակի կանգառը միակ տեղն էր, որտեղ ինչքան ցանկանար, կարող էր կանգնել կամ նստել ու ոչ ոք իր վրա ուշադրություն չէր դարձնի:
Իրականում ինքը տեղ չուներ գնալու: Անգամ գումար չէր վերցրել տանից դուրս գալիս, որպեսզի մի բաժակ տաք թեյ խմեր:
Տունը երբեք էսքան վանող չէր եղել իր համար, ինչպես էսօր էր:
Գեղեցիկ զարդարված տոնածառ, ճոխ սեղան՝ համով ուտեստներով, խմիչքներ, բազում նվերներ, որոնք մեծ սիրով փաթեթավորել էր սիրելիների համար, երազանքներ՝ կապված բալիկի հետ, որը մի քանի ամիս հետո լույս աշխարհ պիտի գար:
Ու էս ամենից էսօր, հունվարի 1-ին, փախել էր ու ծվարել կանգառներից մեկում:
Ամուսնու երկրորդ կինն էր, առաջին կնոջից ամուսինը բաժանվել էր անլուրջ պատճառներից ելնելով: Գլխավոր պատճառը, որ 3 աղջիկ երեխա ունեին ու ոչ մի կերպ կինը չէր բաշարել տղա ունենալ: Բոլոր վեճերը այս թեմայի շուրջ են եղել՝ անլուրջ, տափակ, բայց փաստորեն՝ ճակատագրական:
Չգիտես ինչու, կինը մտածել էր, որ իր հետ ամեն ինչ այլ կորպ ա լինելու, նման տարաձայնությունները բացառել էր ամուսնանալուց առաջ…
Ու իրենց այս բալիկն էլ աղջիկ պիտի ծնվեր՝ հետազոտության պատասխանը ստանալուց հետո ամուսինը կարծես լալկվել էր՝ լրիվ փոխվել, ուրիշ մարդ էր դարձել:
Սառը նստարանին նստած, կինը ոտքերը իրար քսելով, տաքացնում էր ու մտովի վեր հիշում՝ դեռ մի քանի ամիս առաջ ինքը ամուսնու համար աստվածուհի էր: Ամենաերջանիկ կինն էր աշխարհում: Իսկ հիմա, արդեն շաբաթից ավել է, ամուսինը երեսին չի նայում, հետը խոսք չի փոխանակում, էսօր էլ դարդերից պառկել է ննջարանում ու հարբած – քնած ա ձևանում: Բայց կինը շնչառությունից հասկանում էր, որ քնած չի ու հարբած էլ չի, ուղղակի իրեն տեսնել չի ցանկանում:
Բավականին երկար նստեց կինը կանգառի սառը նստարանին, արցունքները հազիվ էր պահում, հետո ինչ որ մեքենա մոտեցավ, պարզվեց մանկության ընկերուհին էր: Հարցին, թե ուր տանեմ, պատասխանեց՝ տեղ չունեմ գնալու: Ու փլվեց՝ հեկեկալով դուրս ժայթքեցին շաբաթով զսպված արցունքները:
Ընկերուհու տանը տաք էր ու հաճելի: Երեխաները միմյանց հերթ չտալով նվերներն էին ցուցադրում, իմացած ու չիմացած երգ-ոտանավորնորն էին ներկայացնում, էդպես ավելի խորացնելով հոգու մեջ եղած դատարկությունը:
Մինչև լուսաբաց զրուցեցին, կիսվեց, դատարկվեց, ընկերուհու հորդորներին, թե՝ համբերիր, երեխան կծնվի, կկապվի հայրը հետը, հապշտապ որոշումներ մի ընդունիր, ապարդյուն էին:
Կինը չէր ցանկանում մարդու վզին զոռով կապել իր ներկայությունը ու առավել ևս չէր ցանկանում երեխայի հետ կապված ոչ մի աճպարարության դիմել:
Փաստ էր, որ էս պահին հղի կինը ամուսնու դժբախտության պատճառն է, որ ինքը ամուսնուն պետք է եղել, ոնց որ ինկուբատոր՝ տղա ունենալու համար:
Ու կինը հասկանում է, որ հիմա իր տղամարդու բոլոր երազանքները փշրված են, ինքը տղամարդու համար էս պահին կարծես բեռ է ու ևս մի անհաջող փորձ: Ընդամենը մի անհաջող փորձ:
Լուսաբացին գնաց տուն, որոշեց խոսել ամուսնու հետ: Բայց ամուսինը տանը չէր, գրություն էր թողել՝ «Չեմ ուզում կյանքս կապել գիշերները դրսում թափառող կնոջ հետ, խնդրում եմ, հավաքիր ողջ ունեցածդ ու էլի ինչ որ կցանկանաս ու մի քանի օրից, երբ վերադառնամ, քեզ հիշեցնող ոչինչ չլինի: Ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքում սեփական կնոջս փնտրել փողոցներում»:
Կինը հավաքեց իր իրերը, թողեց սեղանին թանկարժեք զարդերը, բանալին դրեց սեղանին, ամուսնու թողած գրության մոտ ու մտամոլոր դուրս եկավ: Դուռը ետևից շրխկալով փակվեց:
Տեղափոխվեց իր հայրենի գյուղ, որտեղ հարցերին, թե՝ ինչու ես բաժանվել, քեզ ծեծլ ա՞, դավաճանել ա՞, խմող է՞ր, նարկոտիկ օգտագործում է՞ր՝ բոլոր հարցերին պատասխանեց ոչ ու էդպիսով տնեցիների աչքից էլ ընկավ:
Մայրը հա կրկնում էր՝ նորմալ մարդ էր, փորդ գրկած եկել ես հորանց, որ ի՞նչ…
Ինչևէ:
Ունեցավ մի հրաշք աղջիկ ու անսահման երախտագիտության զգացումով լցվեց իր նախկին ամուսնու նկատմամբ, որը պատճառ էր հանդիսացել, գուցե և ընդամենը գործիք, ու ինքը էս հրաշքին ունեցավ:
Մայրության հետ ոչ մի չարություն չէր մնացել մեջը՝ միայն երախտագիտության զգացում ու վիրավորանք:
Ամիսներ անց ամուսինը հայտնվեց, իբր ինչ որ իրեր էր կինը մոռացել ամուսնու տանը՝ բերել էր: Աչքի պոչով նայեց օրօրոցում քնած հրեշտակին, համոզվեց որ երեխան տղա չի ու խիղճը լրիվ հանգիստ գնաց, ասելով, որ պետք չի դատի տալ, ինքը ամեն ամիս կլոր գումար կփոխանցի երեխայի համար:
Կինը ասաց՝
– Ոնց կուզես, ես չէի պատրաստվում քեզնից որևէ բան պահանջել, որովհետև դու էս երեխային ոչինչ պարտք չես:
Տղամարդը ավելի ոգևորվեց, թե դու ոչ մի բանի կարիք չես ունենա, հանգիստ զանգիր, ես կօգնեմ:
Կինը միայն ժպտում էր, հասկացրեց, որ իրեն վաղուց ներել է ու եթե որևէ խնդիր կունենա տղամարդը, դա էն է, թե ոնց պիտի բացատրի իր չորս աղջիկներին իր վարքը, նրանց հասուն ժամանակ:
Ու թող միայն մտածի, թե ո՞նց ա ապրելու իր չորս դուստրերի մեծ ԻՆՉՈՒ-ի ծանրության տակ:
Տարիներ անց, երբ տղամարդը էդպես էլ տղա բերող կին չգտավ, պարբերաբար թակում էր իր նախկին կանանց դռները, որպեսզի վերամիավորվեն, բայց նրանցից ոչ մեկը էդպես էլ չցանկացավ իր հետ կյանքը նորից կապել: