«Ինձ սիրված ու շատ երջանիկ զգացի». Արևիկ Ուդումյանը՝ 35-ամյակին ամուսնու անակնկալների մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ինձ սիրված ու շատ երջանիկ զգացի». Արևիկ Ուդումյանը՝ 35-ամյակին ամուսնու անակնկալների մասին. life.tert.am

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը երեկ տոնել է 35-ամյակը: Հաղորդավարուհու համար օրը լի է եղել գեղեցիկ շնորհավորանքներով ու անակնկալներով: Արևիկը Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես է նշել այն:

Հաղորդավարուհին տարեդարձն անցկացրել է ընտանիքի անդամների հետ. «Շատ հարազատ, ջերմ, լավ երեկո ենք անցկացրել: Ամեն ինչ ամուսինս էր կազմակերպել, ես  որևէ բանից տեղյակ չեմ եղել»:

Արևիկի խոսքով՝  ծննդյան օրը սկսվել ու ավարտվել է անակնկալներով. Թե ինչ անակնկալ է մատուցել ամուսինը՝ Արամ Վարդևանյանը, հաղորդավարուհին նախընտրեց չբացահայտել: Ի դեպ, Արամը գեղեցիկ գրառում էր արել՝ շնորհավորելով սիրելիին, որը հուզել է Արևիկին:

«Փոքր ժամանակ երազում էի հասնել արևին, գոնե մոտիկից տեսնել, չնայած այն հիմնավորումներին, որ դա անհնար է: Գրեթե 30 տարի ապրելու ընթացքում չեմ իրագործել այդ երազանքս: 2013 թվականին իմ կյանքում տեղի ունեցավ դրան համարժեք իրադարձություն: Ես գտա իմ Արև-ին, ով դարձավ ինձ համար Արևը իմ… Շատ հետաքրքիր մարդ ա կինս..իր անունին և էներգիային համապատասխան կարողանում ա աշունը դարձնել գարուն, իսկ ձմեռը՝ ամառ ։) Ծնունդդ շնորհավոր, Արևս… դու միշտ եղիր նենց, ոնց կաս` ուրախ, տաղանդավոր, հոգատար ու բարի… մնացածի հետ գործ չունես՝ ես ու տղես սաղ հարցերը կկարգավորենք»,- գրել էր նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am