Հայագիտական միջազգային գիտաժողով
Advertisement 1000 x 90

Հայագիտական միջազգային գիտաժողով

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հայագետ, ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին:   Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գիտնականին և արժևորել նրա վաստակը ինչպես հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի ուսումնասիրության, այնպես էլ առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում:

Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանում, 2019 թ. մայիսի 22-23-ը:

Զեկուցումները պետք է նվիրված լինեն Միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մասնավորապես՝ հայ իմաստասիրական մտքի պատմության հարցերին:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված էլ-փոստի հասցեով մինչև 2019թ. փետրվարի 1-ը, իսկ զեկուցումների դրույթները (մինչև 1 համակարգչային էջ)՝ մինչև մարտի 31-ը: Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 15-ը:

Կից ներկայացնում ենք մասնակցության հայտի ձևը:

matenadaran.am