Ֆրանսիական ոստիկանությունը՝ Եվրոպոլի հետ համատեղ, ձերբակալել է կասկածյալների, որոնք հիմնականում հայերից կազմված խոշոր եվրասիական մաֆիոզ խմբավորման բարձրաստիճան անդամներ են։
Ինչպես նշվում է Եվրոպոլի հայտարարության մեջ, խուզարկություններ են անցկացվել Ֆրանսիայի տարածքով մեկ 27 տներում։ Բռնագրավվել է 32 000 եվրո, մոտ 2000 տուփ ծխախոտ, 23 կգ թութուն և վեց անուն զենք։ Եվրոպոլում նշում են, որ գործողությունը մեծ հետաքննության մի մասն է, որի ընթացում օգնել են նաև Իսպանիան և Գերմանիան։
Կասկածյալները օգտագործել են հատուկ մեթոդ, որի ժամանակ ավտոմեքենաները օգտագործվել են որպես հետագա հանցագործությունների համար վճարման միջոց (այսինքն՝ փոխանակվել են ծխախոտի կամ թմրանյութի խմբաքանակի հետ)։
Եվրոպոլը տեղեկատվության փոխանակման միջոցով վերջին մեկուկես տարվա ընթացքում նպաստել է հետաքննության իրականացմանը։