7 կանոն, որոնց շնորհիվ կատարվում են ցանկությունները
Advertisement 1000 x 90

7 կանոն, որոնց շնորհիվ կատարվում են ցանկությունները

Էզոթերիկները կարծում են, որ մեր ցանկությունները կիրականանան, եթե մենք դրանք ճիշտ գրի առնենք: Բանն այն է, որ մեր գլխում պտտվող մտքերի փոթորիկը չի կարող Տիեզերքի կողմից ընկալվել՝ որպես մեր ցանկություններ: Այդ պատճառով էլ եկեք ճիշտ ձևակերպենք մեր ցանկությունները, և հնարավոր է՝ դրանք ավելի շուտ կիրականանան:

Կանոն 1. Ցանկությունն անհրաժեշտ է գրի առնել: Սակայն այնքան էլ հեշտ բան չէ գրի առնել անհրաժեշտ ցանկությունը. Դա իսկապես խնդիր է: Ի՞նչ եք կարծում՝ «Ես ուզում եմ ունենալ իմ տունը» արտահայտությամբ ցանկությունը ճի՞շտ է ձևակերպված: Պարզվում է, որ սկզբունքորեն՝ ոչ: Խնդիրն այն է, որ այդ ցանկությունը միշտ իրականանում է, այլ հարց է, թե երբ: Այսինքն, առանց ճշգրիտ ժամկետների ցանկություններն անիմաստ են: Այդ իսկ պատճառով էլ հաջորդ կանոնը հետևյալն է:

Կանոն 2. Ցանկությունը պետք է ամսաթիվ և կատարման ժամանակաշրջան ունենա: Օրինակ, «2017թ. դեկտեմբերին ես գնելու եմ մեծ պլազմային հեռուստացույց»: Առանց ճշգրիտ ժամանակի՝ ցանկության գրառումը սխալ է: Միգուցե և գրածդ կկատարվի, սակայն ոչ այն ժամանակահատվածում, երբ պետք է: Այսպիսով հիշում ենք հաջորդ կանոնը:

Կանոն 3. Ճիշտ ցանկությունը միշտ գրվում է ներկա ժամանակով: Այլ կերպ ասած, փոխանակ գրես՝ ես գնալու եմ հանգստանալու Եվրոպա, պիտի գրես՝ ես գնում եմ Եվրոպա հանգստանալու: Ահա ևս մեկ հաճախ հանդիպող սխալ՝ ես չեմ ուզում աղքատ լինել: Ճի՞շտ է գրված: Իհարկե ոչ, սխալ է: Եվ դա իր ծանրակշիռ պատճառներն ունի: Նախ՝ տիեզերքը չի ընկալում «չ», «ոչ» մասնիկները կամ ցանկացած այլ բացասական երանգ ունեցող բառեր: Դուք ասում եք՝ «Ես չեմ ուզում աղքատ լինել» , սակայն տիեզերքը դա հասկանում է՝ որպես «Ես ուզում եմ աղքատ լինել», առանց «չեմ» ժխտական մասնիկի, ու ինքնաբերաբար աղքատություն եք բերում ձեզ վրա, քանի որ մենք ձգում ենք այն, ինչ մտածում ենք: Այդ իսկ պատճառով էլ ավելի լավ է ասել՝ «Ես ուզում եմ հարուստ լինել ու լինելու եմ»:

Կանոն 4. Արգելում ենք ինքներս մեզ օգտագործել «չ» մասնիկը կամ ժխտման ցանկացած այլ տարբերակներ: Եվ ևս մեկ կարևոր նկատառում: Ցանկություն գրելիս պետք է օգտագործել հնարավորինս շատ մանրամասներ: Այստեղից էլ հետևում է մյուս կանոնը:

Կանոն 5. Ավելի շատ մանրամասներ ու էմոցիաներ: Եթե գնալու եք, ենթադրենք, Ղրիմ, մի քանի բառով նկարագրեք առողջարանն ու ծովափը: Եթե ձեր ցանկությունը նոր մեքենան է, գրեք նրա հիմնական բնութագրիչների մասին: Եվ անպայման նկարագրեք այն զգացողությունները, որոնք ձեզ կպատեն, երբ ձեր ցանկությունն իրականանա: Կարևոր է նաև, որ ձեր ցանկությունների իրականացումը վնաս չպատճառի այլ մարդկանց: Այստեղից ի հայտ է գալիս հաջորդ, հերթական կանոնը:

Կանոն 6. Ցանկացած գրի առնված ցանկություն պետք է ավարտվի հետևյալ պահպանիչ արտահայտությամբ՝ «Թող սա և դեռ ավելին ներդաշնակ կերպով մտնի իմ կյանք, ուրախություն բերի ու երջանկություն և ինձ, և բոլոր նրանց, ում այս ցանկությունը վերաբերում է»: Ուշադրություն դարձրեք «և դեռ ավելին» արտահայտության վրա: Ինչ-որ կոնկրետ բան ցանկանալով՝ պետք չէ սահմանափակել տիեզերքին՝ ձեզ օգնելու իր ցանկության մեջ: Հնարավոր է, որ նա համարում է, որ դուք արժանի եք Լազուրե ափին, այլ ոչ Ղրիմում հանգստանալուն: Եվ այսպես, մեր ցանկությունը հստակ ձևակերպված և գրի է առնված: Բոլոր 6 կանոնները հստակորեն պահպանվել են: Ի՞նչ է լինելու հետո: Հետո պետք է միայն հանգիստ այն երկինք ուղարկել ու անգամ գրեթե մոռանալ դրա մասին: Կպչուն մտքերը միայն կխանգարեն ձեր ցանկության իրականացմանը: Այդ իսկ պատճառով էլ կա՝

Կանոն 7. Մի կենտրոնացեք երազանքի վրա: Բաց թողեք այն, բայց գործեք: Դա չի նշանակում, որ այժմ պետք է, ինչպես հեքիաթում, պառկել ու սպասել երազանքի կատարմանը: Ո՛չ իհարկե: Հիշեք, որ կանգնած քարի տակ ջուրը չի հոսում: Տիեզերքը ձեզ կարող է հիանալի հնարավորություններ տալ, բայց առանց ձեր գործողությունների՝ այդ հնարավորությունները ցանկալի արդյունքի չեն փոխակերպվի:

Պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ