Մինչ մարդկանց մեծամասնությունը տենդագին փորձում է հարմարվել մեր շուրջը ստանդարտներին ու շաբլոններին, կան այնպիսիները, ովքեր հրաժարվում են խաղալ այդ խաղերը: Նրանք նախընտրում են ամբոխից հեռու կանգնել: Այդ մարդիկ չեն վախենում ինչ-որ կարևոր բան բաց թողնել` գտնվելով ընդհանուր աղմուկից հեռու: Ավելին, նրանք միայն ուրախ են՝ ոչ մի կապ չունենալ այն բանի հետ, ինչը նրանք ձանձրալի ու առօրեական են համարում:
Միայնակները բոլորովին էլ իրենց միայնակ չեն համարում: Ավելին, դրանք բացարձակ տարբեր հասկացություններ են: Եթե ինչ-որ մեկն իրեն միայնակ է զգում, նա բոլորովին էլ միայնակ մարդ չէ, ավելի շուտ` ընդհակառակը: Որպես կանոն` իսկական միայնակներն իրենց շատ քիչ քանակությամբ մարդկանցով են շրջապատում այն պատճառով, որ այդպես իրենց ավելի լավ են զգում:
Բամբասանքներն ու դատարկ խոսակցությունները նրանց համար չեն:
Եթե ձեզ հաջողվել է ընկերանալ իսկապես միայնակ մեկի հետ, կարող եք համարել, որ ձեր բախտն անհավանականորեն բերել է: Նրանք ոչ միայն իրենց մյուսներից բարձր չեն դասում, այլ ընդհակառակը, նրանք շատ սթափ դատող ու իրատես մարդիկ են: Հենց այդ պատճառով էլ նրանք 3 անգամ կմտածեն՝ նախքան այս կամ այն մարդուն իրենց մերձակա շրջապատի մեջ ընդգրկելը: Միայնակները հիանալի կերպով կարող են մարդկանց ու կենսական իրավիճակների վերլուծություն կատարել, և միայնությունը նրանց համար ձանձրույթ կամ ընկճախտ չէ, այլ առողջ դատողությունների առիթ:
Միայնակները չեն սիրում դատարկ խոսակցություններ ու բամբասանքներ, և այդ պատճառով էլ աշխատում են խուսափել սահմանափակ մարդկանցից:
Կյանքի նկատմամբ այս ծայրահեղ ինտելեկտուալ մոտեցումը նրանց օգնում է ավելի լավ հասկանալ շրջապատողներին, ինչպես նաև՝ նրանց գործողությունների ու վարքագծի շարժառիթը:
Միայնակների 2 տեսակ կա` ինտրավերտներ և էքստրավերտներ:
Նրանք տարբերվում են վարքով ու նախընտրած ընկերախմբից, սակայն վերջնական արդյունքում մարդկանց վերաբերյալ նրանց նախապատվությունները քիչ թե շատ համընկնում են:
Ինտրավերտների մեջ էլ միայնակներ կան:
Էքստրավերտ միայնակներն ունակ են թեթևությամբ շփվել ում հետ ասես՝ իրենց ընտրությամբ: Նրանք փոքր դժվարություն անգամ, կապված նոր հարաբերություններ ձևավորելու հետ, չեն ունենում: Այդ հարաբերությունները, որպես կանոն, ամուր ու խորն են լինում, և նրանց չեն անհանգստացնում մարդկանց մեծ կուտակումները: Նրանք կարող են շփվել ցանկացածի հետ, սակայն դա չի նշանակում, որ նրանք դա կանեն: Այդպիսի մարդիկ միայնակ են դառնում հենց այն պատճառով, որ չեն ուզում ընկերություն անել ու շփվել ում հետ ասես: Նրանք ավելի մեծ հաճույքով իրենց կյանքը միայնակ կապրեն, քան թե իրենց կշրջապատեն կեղծ ժպիտներով ու հիմար մարդկանցով: Նրանց հետ հեշտ է շփվել, սակայն քանի դեռ նրանք ձեզ մոտիկից չեն ճանաչում, ձեզ մոտ չեն թողնի ու հարաբերությունների հետագա զարգացմանը կնայեն փոքր-ինչ հոռետեսորեն:
Եթե ձեզ հաջողվել է մտերմանալ միայնակ էքստրավերտի հետ, նշանակում է՝ դուք հաստատ անցել եք բազմաթիվ փորձությունների ու փորձերի միջով, որոնց մասին դուք չեք էլ կասկածել: Եվ եթե ձեր որակները ձեզ թույլ են տվել մտերմանալ միայնակի հետ, հավանաբար դուք ընկերներ կմնաք դեռ շատ տարիներ:
Մուտքը՝ միայն ընտրյալների համար:
Միայնակ ինտրավերտները բոլորովին այլ կատեգորիա են: Նրանք ամբոխի մեջ կամ աղմկոտ տեղերում իրենց լավ չեն զգում` նախընտրելով լռությունն ու խաղաղությունը, սակայն լավ անցկացրած ժամանակի իրենց պատկերացման մեջ լիովին մտնում է փոքր քանակությամբ մարդկանց հետ հաճելի շփումը:
Այդպիսի միայնակներին դուք չեք տեսնի համերգներում կամ աղմկոտ երեկույթներին: Նրանք գերադասում են խաղաղ, հանգիստ, մեկուսի վայրեր ու շփման մեջ թեթև ու իրենց ներկայությամբ չճնշող մարդկանց: Եթե դուք մտերմացել եք միայնակ ինտրավերտի հետ, նշանակում է, որ ձեր ներկայությամբ նա իրեն թեթև ու հանգիստ է զգում:
Նրանք սիրում են մարդկանց, ում հետ մտերմություն են զգում, ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ` զգայական:
Եթե դուք ընկերություն եք անում միայնակի հետ, ձեր բախտը բերել է:
Հիշեք, որ միայնակների այս 2 տեսակներն էլ մարդկանց մեջ ամենաշատը գնահատում են բարձր ինտելեկտն ու իսկական էմոցիաները: Այո, նրանց հետ մտերմանալը հեշտ չէ, սակայն որպես գործադրված ջանքերի պարգև` դուք կստանաք անհավանականորեն հավատարիմ ու հուսալի ընկերների, ովքեր պատրաստ են ամբողջությամբ ձեզ վստահել գրեթե ամեն ինչում:
Բայց աշխատեք նրանց հուսախաբ չանել, այլապես նրանց ընդմիշտ կկորցնեք: Ու երբեք չփորձեք նրանց խաբել: Աշխատեք միշտ նրանց հետ ազնիվ ու անկեղծ լինել, անգամ, եթե ինչ-որ բան այնպես չեք արել: Մեծամտությունն ու կեղծավորությունն այն գծերն են, որոնք միայնակներն ամենաշատը տանել չեն կարողանում իրենց շրջապատողների մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը