Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Բարտ վան Էսը «Կոստա»(Costa Book Award) գրական մրցանակի գլխավոր պարգեւի դափնեկիր է դարձել տարվա լավագույն գրքի համար: Հունվարի 29-ին իր կայքում այս մասին հայտնել է մրցանակի կազմկոմիտեն:
«Տարվա ծածուկ գանձը»,- մեջբերում Է կայքը մրցույթի ժյուրիի անդամների կարծիքն այդ գրքի մասին: Նրանց համոզմամբ՝ վան Էսի հուշագրությունները «սենսացիոն եւ կլանող» մի գիրք են, որը «լույս Է սփռում մեր ժամանակի մի քանի առավել կարեւոր խնդիրների վրա»:
Կազմկոմիտեի հաղորդագրության մեջ ընդգծված Է, որ առաջնության դափնին վան Էսին տալու՝ժյուրիի որոշումը եղել Է միաձայն: Գլխավոր կատեգորիայում մրցանակի չափերը կազմում են 30 հազար ֆունտ ստեռլինգ (39,5 հազար դոլար):
«Կոստա» մրցանակը համարվում Է առավել հեղինակավոր պարգեւներից մեկն անգլալեզու գրականության բնագավառում, թեեւ դրան հավակնել կարող են սոսկ Բրիտանական կղզիների, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի գրողներն ու բանաստեղծները: Այն շնորհվում Է 1971 թվականից եւ մինչեւ 2006 թվականը կոչվում Էր Ուիթբրեդյան (Whitbread Book Award) մրցանակ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: