Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականներին հաջողվել է դեղամիջոց մշակել, որը կարող է ուղեղին խաբել կուշտ լինելու արհեստական զգացումով: Մասնագետների կարծիքով՝ ավելորդ քաշով միլիոնավոր մարդկանց համար նման դեղը իսկական փրկություն կդառնա:
Դեղահաբի՝ fat pill-ի աշխատանքի մեխանիզմը պարզ է. ներգործելով հորմոնալ մակարդակում՝ այն ախորժակը ճնշում է, մարդու մոտ կուշտ լինելու զգացում առաջացնելով: Նորույթը թեստավորել են 4 տարի, եւ առաջիկայում կսկսեն մարդկանց վրա կլինիկական փորձարկումները: Որպես կամավորներ ընտրել են 18-ից մինչեւ 75 տարեկան մարդկանց:
Հետազոտությունների առաջին փուլում ընդգրկվված են ավելորդ քաշով տառապող 20 կամավորներ, որոնք աղիների վիրահատության չեն ենթարկվել եւ չեն տառապում 2-րդ տիպի դիաբետով: Փորձարկման երկրորդ մասում կընդգրկվեն ճարպակալմամբ 20 մարդիկ, այդ թվում՝ ստամոքսի շունտավորում կատարել ցանկացողները: Բոլոր փորձարկվողները ուտելուց առաջ պետք է ընդունեն ինովացիոն դեղամիջոցը:
Սպասվում է, որ կլինիկական փորձարկումները կտեւեն 18 ամիս: