healthandhealthyliving.com-ը 2000 տարվա պատմություն ունեցող հունական քսուքի բաղադրատոմս է ներկայացրել, որն օգնում է ազատվել անցանկալի կնճիռներից, ինչպես նաև մաքրել դիմահարդարումը: Պարտադիր չէ հսկայական կարողություն ծախսել դեմքի խնամքի պարագաների վրա: Այս բնական քսուքը կթարմացնի մաշկը:
Բաղադրություն
1 թ/գ մեղր
8 թ/գ մեղրամոմ (մանրացրած)
200մլ նշի յուղ
Կես բաժակ վարդի ջուր
Պատրաստման եղանակը
Մեղրը, մեղրամոմն ու նշի յուղը հալեցրեք դանդաղ կրակի վրա: Երբ հալչի՝ ստացված զանգվածը հեռացրեք կրակից և թողեք՝ սառչի: Կաթիլ-կաթիլ ավելացրեք վարդի ջուրը և լավ խառնեք:
Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ: Ուշադիր եղեք, երբ խառնուրդը սառչի՝ պետք է անմիջապես ծածկել այն: Խառնուրդը բամբակի միջոցով տարածեք դեմքին՝ դիմահարդարումը մաքրելու և կնճիռներից ձերբազատվելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը