Իլոն Մասքն առաջին անգամ շարժիչ է փորձարկել Starship միջմոլորակային տիեզերանավի համար
Advertisement 1000 x 90

Իլոն Մասքն առաջին անգամ շարժիչ է փորձարկել Starship միջմոլորակային տիեզերանավի համար

Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը կատարել է Starship տիեզերանավի համար նախատեսված շարժիչի առաջին կրակային փորձարկումները, տիեզերանավ, որը կատարելու է միջմոլորակային թռիչքներ:

«Իրականացվեց Starship տիեզերանավի համար Raptor շարժիչի առաջին հրամաքրումը: Այնքան հպարտ եմ SpaceX-ի թիմի հիանալի աշխատանքով»,- փետրվարի 4-ին գրել է Մասքը Twitter-ում՝ հաղորդագրությանը կցելով շարժիչի հրամաքրման տեսագրությունը:

Միջմոլորակային թռիչքների համար նախատեսված Starship տերեզերանավը միաժամանակ կլինի նաև SpaceX-ի կողմից ստեղծված Big Falcon Rocket գերծանր տանող հրթիռի երկրորդ աստիճանը: