Երեխան պետք է ունենա որոշակի հատկություններ, որոնք, իհարկե, չեն պաշտպանի նրան վատ մարդկանցից, փոխարենը կօգնեն փոքրիկին լինել ավելի ինքնավստահ և ակտիվ: Եվ այսպես, ի՞նչ պետք է սովորեցնել երեխային:
Եթե երեխան ի սկզբանե ցույց է տալիս դիմացինին, որ պատրաստ է ենթարկվել նրան, լսել ու կատարել իր ցանկությունները, քիչ-քիչ ձեռք է բերում զոհի հոգեբանություն: Անհրաժեշտ էփոքրիկին բացատրել, որ չկա որևէ մեկն, ով իրավունք ունի վիրավորել և նեղացնել նրան: Ոչ միդեպքում պետք չէ վախենալ շրջապատող մարդկանցից և մտածել, որ չես կարող հարգալիցվերաբերմունք պահանջել:
Կա կարծիք, որ երեխան իր խնդիրները պետք է լուծի առանց մեծերի միջամտության: Եթե, իհարկե, դու վախկոտ և թուլամորթ չես: Բայց եթե ինչ-որ պահի դու չես կարողանում պաշտպանել ինքդ քեզ,կարելի է և պետք է դիմել ուրիշներին: Եթե «հակառակորդը» գերազանցում է թվաքանակով կամուժով, եթե չգիտես ինչպես հակահարված տալ, դիմի՛ր նրան, ում վստահում ես: Բոլորն էլ օգնությունխնդրելու իրավունք ունեն:
Վիրավորանք, անհաջող կատակ, մականուն, և փոքրիկն արդեն վեճ է սկսում: Դա ուժ չէ,հակառակը՝ թուլություն է: Ուժեղ ու ինքնավստահ ես, երբ չես արձագանքում այդ ամենին:Բացատրեք երեխային, որ եթե ուշադրություն չդարձնի նեղացնողի բառերին, նա ավելի շուտհանգիստ կթողնի իրեն:
Չի կարելի վերցնել կամ ջարդել ուրիշի ունեցվածքը: Բացատրեք փոքրիկին, որ իրսեփականությունն անձեռնմխելի է, նա պարտավոր չէ իր ունեցածով կիսվել ուրիշների հետ ևիրավունք ունի հետ պահանջել իրենը կամ մեծերին խնդրել դա անել:
Անձնական տարածքի խախտումը տարբեր կերպ է դրսևորվում: Փոքրիկին կարող են չնեղացնել,բայց նա կարող է իրեն անհարմար զգալ, որովհետև նրան ստիպում են անել այն, ինչը նա չի ուզում:Իսկ մերժել չի կարողանում: Օրինակ՝ վախենում է «մայրիկի բալիկ» լինելուց, եթե չփախչի դասից, վախենում է «վախկոտի» պիտակ կրի, եթե չգնա վտանգավոր տեղ, «վատ ընկեր» դառնա, եթեբոլորին չհյուրասիրի իր կոնֆետները: Ե՛վ մեծերը, և՛ փոքրերը պետք է կարողանան ասել «ՈՉ»՝հանգիստ, քաղաքավարի, առանց բացատրությունների: Ուղղակի «ՈՉ» և ոչ մի բացատրություն ու արդարացում:
Երեխայի մոտ զարգացրեք ինքն իրեն հավատալու կարողությունը: Սա հետագայում նրան կօգնի բարդ իրավիճակներում: Թող երեխան կարծի, որ ինքը սիրված է և արժանի է լավ վերաբերմունքի:
Լավ է այնտեղ, որտեղ մեզ սիրում և հարգում են: Սովորեցրեք երեխային «լավ ընկեր լինելու արվեստը»: Ընկերները պետք է միմյանց օգնեն, լինեն միմյանց կողքին թե՛ լավ, թե՛ վատ պահերին:
Ավելի մանրամասն՝ impoqrik.am