Կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդունը: Այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել Է The Guardian թերթը: Գիտափորձին մասնակցել Է 20-ից մինչեւ 82 տարեկան ավելի քան 200 մարդ (121 կին եւ 84 տղամարդ): Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները վերլուծել են պոզիտրոնա-Էմիսիոն շերտագրության՝ ներքին օրգանների հետազոտության ճառագայթա-նուկլիդային շերտագրական մեթոդի արդյունքները:
Դրանք ցույց են տվել, որ միջին հաշվով կնոջ ուղեղը 3,8 տարով երիտասարդ Է եղել հետազոտության մասնակից կանանց փաստական տարիքից, մինչդեռ ուժեղ սեռի ներկայացուցիչների ուղեղը եղել Է 2,4 տարով ավելի ծեր: Մասնագետները նաեւ հայտնաբերել են, որ ուղեղի տարիքի նման տարբերություններ նկատվել են ոչ միայն տարեց, այլեւ 20-ամյա մասնակիցների մոտ:
Գիտափորձի արդյունքները վկայում են, որ կանանց ուղեղի բացահայտված առանձնահատկության շնորհիվ տարիների հետ նրանք ճանաչողական ունակությունների խիստ նվազում չեն ունենում, նրանց համար տղամարդկանցից ավելի դյուրին Է յուրացնել նոր ունակություններ, զբաղվել ստեղծագործությամբ կամ Էլ ստանալ նոր մասնագիտություն, նշել Է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Մանու Գոյալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: