Միզապարկում քարերի առկայության ժամանակ` ախտանշանները
Advertisement 1000 x 90

Միզապարկում քարերի առկայության ժամանակ` ախտանշանները

Հարց

Որո՞նք են միզապարկում քարերի առկայությունը բնորոշող ախտանշանները:

Պատասխան

Երեխաների մոտ միզապարկում քարերի առկայությունը կարող է լինել անախտանիշ: Մեծահասակաների մոտ դրանք, ընդհանուր առմամբ, ունեն միզապարկի ելքի խցանման (bladder outlet obstruction) և միզուղիների ինֆեկցիաների (urinary tract infections) ախտանշաններ: Այդ ախտանշաններից են` ընդհատվող և ցավոտ միզարձակությունը, արյունամիզությունը, վերցայլքային շրջանի ցավերը, հաճախամիզությունը, դժվարամիզությունը, անզուսպ միզարձակման ցանկությունը:

Միզապարկում առկա քարերը հաճախ լինում են միզաթթվային բնույթի: Միզաքարային հիվանդությունն ախտորոշվում է ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտությունների հիման վրա:

Ներկայում բուժումն իրականացվում է էնդոսկոպիկ քարափշրման կամ բաց վիրահատական եղանակներով:

urolog.am