
Ռուսական առաջին տիեզերական արշավախումբը Լուսին կուղարկվի 2031թ: Իսկ հետո նախատեսվում է նման թռիչքները դարձնել ամենամյա:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փաստաթղթերին:
Բացատրության մեջ նշվում է, որ առաջին խմբի անձնակազմը պետք է «Լուսնի վրա տիեզերագնացների գործունեության գործողություն» մշակի և աշխատանքներ կատարի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հանձնարարականով։