Անձրևանոց պահող չունեցող լիդեր կանայք (լուսանկարներ)
Համացանցում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի Ստեփակակերտի Եղբայրական հուշահամալիր այցի ժամանակ արված լուսանկարրները, որտեղ մի տղամարդ տիկին Գոհարի գլխին անձրևանոց էր պահել…
Ի դեպ, տիկին Աբաջյանին ուղեկցողներից ոչ մեկը անձրևանոցով չէր…
Օգտատերերը խիստ քննադատության են ենթարկում Գոհար Աբաջյանին, նրան մեղադրելով անհամեստության մեջ…
Անկեղծ ասած, ինձ մոտ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվել Միրզոյան ընտանիքի մասին, որ նրանց «աստղայինը» լրիվ տարել է. վերարկու բռնող ունեցող ամուսնու կողքին «զոնտիկ» բռնող ունեցող կինն անպակաս պետք է լինի…
Ուսումնասիրելով հանրաճանաչ և լիդեր կանանց լուսանկարները պարզեցի, որ նրանց մեծ մասն աչքի են ընկնում համեստությամբ և հասարակ մահկանացուների նման իրենք են իրենց անձրևանոցները պահում գլխավերևին…