Գիտնականների միջազգային խումբը կատարել է գրեթե 215 հազար սառցադաշտերի հետազոտություն և գնահատել դրանց միագումար ծավալը, որը կազմում է 158 հազար քառակուսի կիլոմետր: Սառցադաշտերի ծավալը մի քանի տարում կրճատվել է 18 տոկոսով: Այս արդյունքը հաշվի է առնում ամբողջ աշխարհh սառցադաշտերի վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ Անտարկտիկայի և Գրենլանդիայի սառույցների: Այս մասին փետրվարի 11-ին հայտնել է Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցը (ETH Zurich):
Հետազոտությունը կատարվել է ETH Zurich-ի, Շվեյցարիայի Անտառի, ձյան և լանդշաֆտի դաշնային ինստիտուտի (WSL) մասնագետների ղեկավարությամբ: Դրան մասնակցել են նրանց գործընկերները Ֆրիբուրից, ինչպես նաև գերմանացի, ավստրիացի և հնդկաստանցի փորձագետներ:
«Նոր հաշվարկների լույսով մենք պետք է խոստովանենք, որ Ասիայի բարձր լեռներում սառցադաշտերը կարող են անհետանալ ավելի արագ, քան մենք մինչ օրս կարծում Էինք»,- լրագրողներին հայտարարել է սառցադաշտագիտության պրոֆեսոր Դանիել Ֆարինոտին: Նոր գնահատումների համաձայն՝ Հիմալայներում, Տիբեթում և Կենտրոնական Ասիայի լեռներում սառցադաշտերն իրենց ծավալի կեսը կկորցնեն 2060-ական թվականներին, մինչդեռ ավելի վաղ համարվում էր, թե դա տեղի կունենա 2070-ական թվականներին: Փորձագետները նախազգուշացնում են, որ Ասիայի սառցադաշտերի հալումն այս հարյուրամյակի վերջին կհանգեցնի ջրի ծավալի 24 տոկոսով կրճատման, որը դրանք արտադրում են:
Գիտնականները հաշվարկել են, որ եթե իրենց կողմից ուսումնասիրված բոլոր 215 հազար սառցադաշտերը լրիվ հալվեն, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 30 սանտիմետրով:
Գիտնականները սառցադաշտերի հալման արագացում են արձանագրել
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ