Այս բնական բաղադրիչները կարող են ազատել մաշկը բծերից ու տարիքային մուգ կետերից։
Ձեզ անհրաժեշտ է ընդամենը 1 կարտոֆիլ ու կես կիտրոնի հյութ։
Պատրաստման համար կարտոֆիլը կեղևահանել, կտրատել ու հարել բլենդերով։ Այնուհետ ավելացնել կես կիտրոնի հյութը ու կրկին հարել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։
Այս խառնուրդը քսել մաքուր մաշկին՝ շրջանաձև շարժումներով։ Պահել այն 20 րոպե ու լվացվել գոլ ջրով։
Կատարել այս պրցեդուրան 3 օր շարունակ ու արդեն իսկ կնկատեք փոփոխությունը։ Այնուհետ կարելի է դիմակը կրկնել շաբաթը 2 անգամ՝ մինչև ցանկալի արդյունքի հասնելը: