Մահացել է քաղաքական գործիչ, «Կոմսոմոլկայի» հաղորդավար Միխայիլ Յուրևը. news.am
Advertisement 1000 x 90

Մահացել է քաղաքական գործիչ, «Կոմսոմոլկայի» հաղորդավար Միխայիլ Յուրևը. news.am

Երեկ՝ փետրվարի 15-ին, 60 տարեկանում մահացել է հայտնի քաղաքական գործիչ, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի «Գլխավոր թեմա» ծրագրի հաղորդավար Միխայիլ Յուրեւը, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Միխայիլ Յուրեւը ծնվել Մոսկվայում 1959 թվականին, լրագրող, ֆանտաստ գրող Զինովի Յուրեւի (Գրինման) ընտանիքում։

1973-ին ավարտել է դպրոցը 14 տարեկանում։ 19 տարեկանում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Մոլեկուլյար գենետիկայի ինստիտուտում։

1990 թվականից եղել է «Ինտերպրոմ» արտադրական միավորման գլխավոր տնօրենը, «Ինտերպրոմ արդյունաբերական խմբի» նախագահը։

1995-1999 թվականներին երկրորդ գումարման Պետական դումայի պատգամավոր էր, «Յաբլոկո» խմբակցության անդամ։

Վերջին երկու տարիներին Յուրեւը վարում էր «Գլխավոր թեմա» ծրագիրը Միխայիլ Լեոնտեւի հետ։

Նշվում է, որ վերջին ամիսներին Միխայիլ Յուրեւը ծանր հիվանդ էր։

news.am