Կան այնպիսի կանայք, ովքեր արդեն չեն վախենում, ում համար արդեն ուշ է վախենալը։ Վախենալը, որ դուր չեն գա, որ չեն համապատասխանի, չեն իմանա, չեն հասցնի։ Նրանք չեն վախենում, օրինակ, այն բանից, որ չեն կարողանում տորթ «Նապոլեոն» թխել, փլավ պատրաստել, աչքերը գեղեցիկ ներկել…
Նրանք չեն վախենում չհասկանալու դեպքում հարցը կրկնելուց, հիմար տեսք ունենալուց։ Նրանք ամռանը հագնելու բան ունեն, աշնանը՝ նույնպես։ Եվ դա խնդիր չէ։ Նրանց կյանքում ավելի ու ավելի քիչ խնդիրներ կան։ Նրանց համար արդեն սարսափելի չէ ուղիղ չգնալը, կարող են նաև շեղվել ճանապարհից։ Նրանք գիտեն, որ գեղեցիկը ներսում է։ Նրանք չեն վախենում խեղդվել, քանի որ վաղուց ապրում են խորխորատներում։ Նրանք չեն ամաչում լաց լինելուց, ուրախությունից ու վշտից։ Դրանից ծիծաղել նույնպես կարողանում են։
Նրանք արդեն չեն վախենում սպիտակ մազերից, կնճիռներից։ Դրանք առաջինները չեն, և բոլորը ժպտալուց են առաջանում։ Նրանց համար արդեն ուշ է վախենալ, թե գործընկերները, սկեսուրը, մարդիկ ինչ կմտածեն։
Նրանց համար վաղուց մեկ է՝ լվացա՞ծ է, թե՞ ոչ, մաքրա՞ծ է, գլյուտենո՞վ է, թե՞ առանց դրա։ Նրանք ուտում են այն, ինչ ուզում են, ուտում են գիշերը, ու դա սարսափելի չէ դրանց համար ու նաև ամոթ չէ։ Նրանք գիտեն, որ ծխելն ու խմելը վտանգավոր չեն, վտանգավոր է չշնչելը, չուզենալը։
Նրանց համար միևնույն է՝ տղամարդը 18։30-ի՞ն է գալիս տուն, թե՞ 21։00-ին, եթե նա սիրում է ու տուն է շտապում։ Գլխավորը՝ նա կա, և իրենք երկուսով արդեն չեն վախենում միայնակ լինել։
Նրանք կարողանում են չտեսնել նրան, ով չի նկատում, հեռանալ նրանից, ով վանում է։
Նրանք ասելու բան ունեն ու լռելու բան ունեն։
Նրանք գիտեն, թե ինչի համար պետք է աղոթեն։ Նրանք ամեն ինչ սրտանց են անում։ Նրանք ինչ-որ մեկի փրկօղակն են։ Նրանց համար սարսափելի չէ հիմար, գեր կամ նիհար երևալը։ Նրանք վաղուց դադարել են թվալ։ Եվ սկսել են լինել…
Նրանք չեն վախենում անել այն, ինչ սիրում են, սիրել նրան, ում սիրում են, քնել նրա հետ, ում հետ քունդ չի տանում, անգամ, եթե շատ ես ուզում։
Նրանք չեն վախենում ուղիղ խոսքից, չեն վախենում գանգրացնել կամ ուղղել մազերը, չեն վախենում հունից դուրս գալուց։ Միշտ մեջքն ուղիղ են պահում, հիմարներին ու նրանց գործողություններին մատների արանքով են նայում, կարողանում են լսել լռության ձայնը։
Դառը շոկոլադը նրանց համար քաղցր է։ Նրանք կարողանում են արժևորել ժամանակը՝ առավոտը, ցերեկն ու գիշերը։ Նրանք չեն պարտադրում դստերը, չեն ուղղորդում տղային։ Նրանք գործով են զբաղված, իրենց գործով։ Նրանք կարողանում են լինել այնպիսին, ինչպիսին որ կան իրականում։
Նրանք արդեն չեն մեղադրում իրենց հորը, սիրում են մայրիկին, չեն վախենում մեռնելուց, քանի որ ապրում են։
Կան կանայք, որոնց համար արդեն ուշ է վախենալը։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը