Շաքարի չարաշահումը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը: Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի ախտանշան, որոնք նկատվում են օրգանիզմում, երբ չափից շատ շաքար եք օգտագործում:
Քաշի ավելացում: Շաքարի չարաշահումը հանգեցնում է քաշի ավելացման, մեծացնում ճարպակալման հավանականությունը: Բացի այդ՝ շաքարի չարաշահումը բարձրացնում է ինսուլինի մակարդակն օրգանիզմում և հանգեցնում նյութափոխանակության խանգարումների: Շաքարը կարող է նաև խթանել ախորժակը. դա նշանակում է, որ քաղցրավենիքի օգտագործումից կարճ ժամանակ անց կրկին ուտելու ցանկություն եք ունենալու:
2-րդ տիպի շաքարային դիաբետ: Մեծ քանակով շաքարի, քաղցրավենիքի օգտագործումը երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման գլխավոր պատճառներից է: Շաքարի ավելորդ քանակը հանգեցնում է ինսուլինի նկատմամբ կայունության, ինչպես նաև արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացման՝ երկու հիմնական գործոններ, որոնք նպաստում են դիաբետի զարգացմանը: Բացի այդ՝ մեծ քանակով շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի շուրջ ճարպային կուտակումների:
Բերանի խոռոչի առողջություն: Շաքարը բացասաբար է անդրադառնում բերանի խոռոչի առողջության վրա: Այն լնդերի հիվանդությունների և կարիեսի առաջացման պատճառ է դառնում: Շաքարի օգտագործումը բակտերիաներին աճելու և բազմանալու հնարավորություն է տալիս, ինչը հանգեցնում է խնդիրների: Շաքար օգտագործելու մեծ ցանկությունը կարող է նաև բերանից տհաճ հոտի պատճառ դառնալ:
Տրամադրության անկումներ: Ավելորդ քանակով գլյուկոզայի և ինսուլինի օգտագործումը հանգեցնում է անհանգստության:
Սրտի առողջության հետ կապված խնդիրներ: Սրտի առողջության հետ կապված խնդիրների մեղավորը կարող է նաև մեծ քանակով շաքարի օգտագործումը լինել: Շաքարի չարաշահումը կարող է զարկերակային ճնշման և խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը