Գրող մարդիկ առավելություն ունեն մնացածից. եթե մեր կյանքում պակասում է որևէ տեսակի մարդ, մենք նրան տեղում իսկ ստեղծում ենք։ Մենք կարողանում ենք կյանքեր խմբագրել, իրավիճակներ սրբագրել, մարդկանց կետադրել ու մեր ուզած զգացմունքը գրել առաջին տողում, մեկ մատ խորքից ու մեծատառով։
Մենք մոգականության մեջ ենք ապրում։ Սա երբեմն պատիժ է, բայց նույնիսկ էդ ժամանակ է հաճույք։
Շնորհավոր գրքի օրը, գրական սիրուն տոնը։ Լավ գրքեր կարդացեք, լավ ձեռագրեր գտեք, դեմք ունեցող տեքստերի սիրահարվեք, գտեք ձեր գրական ռիթմը. ի սկզբանե խոսքն է եղել, ու հենց նրանում են բոլոր պատասխանները։ Գրքերում են ապրելու պատասխանները։ Գրքերը պատասխան են ու պատասխանները հենց գրքեր են։
Սյունե Սևադայի ֆեյսբուքյան էջից: