
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն այն մասին, որ ռուս հայտնի ռեփեր, շոուբիզնեսի ներկայացուցիչ Տիմատին գնել է Հանրապետության հրապարակի մոտ գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը:
Ասում են՝ վերջինն այն գնել է մոտ 5 միլիոն դոլարով և պատրաստվում է խոշոր ներդրում կատարել համալիրի ձևափոխման համար: Ասում են նաև, որ ռեստորանային համալիրի տարածքում Տիմատին ցանկանում է կառուցել Երևանում նախադեպը չունեցող ակումբ, որը կինտեգրվի վերջինին պատկանող ակումբների ցանկին: