
Գլոբալ տաքացումը ոչ միայն ամառն ավելի շոգ կդարձնի հարյուրամյակի վերջին, այլև կավելացնի հուժկու ամպրոպների և բացարձակ անքամի եղանակով օրերի թիվը: Դա չափազանց բացասաբար կազդի Երկրի հյուսիսային կիսագնդի քաղաքների կյանքի վրա: Այդ մասին գրել են գիտնականները PNAS հանդեսում:
«Ցիկլոնները բարեխառն լայնություններում օգնում են «խառնել» օդը և նվազեցնել դրա աղտոտվածության մակարդակը, և ամռան ժամանակ դրանց թուլացումը կվատթարացնի խոշոր քաղաքների կյանքի որակը: Բացի դրանից, մեզ սպասում են ավելի ավերիչ ամպրոպներ և տապի ավելի երկարատև և վտանգավոր ալիքներ»,- հայտարարել Է Չառլզ Գերթլերը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից (ԱՄՆ):
Գլոբալ տաքացման հետևանքներից մեկը համարվում են այսպես կոչված «Էքստրեմալ եղանակային երևույթները». անոմալ շոգի ժամանակաշրջանները ձմռանը կամ ցրտինն ամռանը, տապի ալիքները, շաբաթական տեղատարափ անձրևները, երաշտները և «սխալ» եղանակի հետ կապված այլ ֆենոմենններ:
Նման երևույթների հաճախությունն ապագայում սոսկ կաճի գլոբալ տաքացման հետագա զարգացման համեմատ, և դրանք կընդգրկեն ավելի ու ավելի մեծ տարածքներ: Դա, ինչպես ցույց են տալիս արևմտյան կլիմայագետների հաշվարկները, կհանգեցնի մահացության կտրուկ ավելացման. տապի յուրաքանչյուր «ավելորդ» աստիճանը մահացած մարդկանց թիվը կավելացնի 5 տոկոսով: