Հազվագյուտ սև պինգվինի պատկերող կադրեր են հրապարակվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հազվագյուտ սև պինգվինի պատկերող կադրեր են հրապարակվել

BBC America հեռուստաալիքը հրապարակել է պինգվինի ամենահազվագյուտ առանձնյակի կադրեր, որը գործնականում ամբողջովին սև գույնի է: Facebook-ում հրապարակված տեսահոլովակի վրա ուշադրություն է դարձրել Huffpost հրատարակությունը:

«Հնարավոր է՝ դա սև պինգվինի առաջին կադրերն են պատմության մեջ»,- գրված է վայրի բնության մասին Dynasties («Դինաստիաներ») հաղորդման մի դրվագի մեկնաբանություններում: Տեսահոլովակում ասվում է, որ դա, հավանաբար, միակ ողջ մնացած առանձնյակն է աշխարհում:

Հրատարակության տվյալներով՝ մելանիզմի հարուցած մուտացիան պարբերաբար հանդիպում է բնության մեջ, սակայն կենդանու սև գունավորումը գրավում է գիշատիչների ուշադրությունը, և բացառիկ առանձնյակներն արագորեն ոչնչանում են: Սև պինգվինը, որն ապրել է մինչև չափահաս ցեղակիցների տարիքը, անտարակույս եզակի երևույթ է: