72 տարեկան հասակում վախճանվել է «Կազինո» ֆիլմում և «Սոպրանո կլանը» սերիալում խաղացած իր դերերով հայտնի ամերիկացի դերասան Վիննի Վելլան: Այդ մասին հայտնել է USA Today հրատարակությունը:
«Մենք վշտացած ենք Վիննի Վելլայի մահվան լուրից, և ես վստահ եմ, որ ոչ ոք դրանից ավելի շատ չի վշտացել, քան նա ինքը: Վիննին սիրում էր կյանքը, ընտանիքը, ընկերներին, երկրպագուներին: Անվիճելի է, որ նա ամենազվարճալի և ամենահմայիչ դերասաններից մեկն էր, որոնք իրենցով երբևիցե զարդարել են էկրանը»,-հրատարակությունը մեջբերում է փետրվարի 20-ին Facebook-ում դերասանի էջում հրապարակված հայտարարությունը:
Դերասանի որդին՝ Վիննի-կրտսերը, հրատարակությանը հաստատել է հոր մահվան մասին տեղեկատվությունը: Նշվում է, որ դերասանը տառապում էր լյարդի քաղցկեղից: