
88-ամյա hանրահայտ խորհրդային ռեժիսոր Գեորգի Դանելիային արհեստական կոմայի մեջ են մտցրել, այդ մասին հայտնել է նրա կինը:
Փետրվարի 23-ին Գեորգի Դանելիային տեղափոխել էին հիվանդանոց՝ թոքերի բորբոքումով: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Գալինա Դանելիայի խոսքերով, նրա ամուսինն ունի թոքերի էմֆիզեմա, որն էլ հարուցել է բարդություններ: