Աննա Հակոբյանի ուղևորությունը Շվեյցարիա հարկատուների համար բեռ չի եղել. fip.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանի ուղևորությունը Շվեյցարիա հարկատուների համար բեռ չի եղել. fip.am

Աննա Հակոբյանին մեղադրում են պետության հաշվին Շվեյցարիա մեկնելու, ճոխ ծախսերի և դրանք հանրությունից թաքցնելու մեջ: Մենք, սակայն, պարզեցինք, որ ամեն ինչ, մեղմ ասած, այդպես չէ:

Վերջերս լրատվականներից մեկի կողմից տարածվեց մի հոդված, որտեղ Աննա Հակոբյանին մեղադրեցինպետության հաշվին Շվեյցարիա մեկնելու, ճոխ ծախսերի և դրանք հանրությունից թաքցնելու մեջ։ Փորձենք, սակայն, հասկանալ, թե որտեղից և ինչպես սկսվեց այս պատմությունը, և որքան է «նստել» Աննա Հակոբյանիուղևորությունը պետբյուջեի վրա։

Ինչպես սկսվեց

ունվարի 20-ին շվեյցարական Դավոս քաղաքի ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Շվեյցարիա։ Սրան զուգահեռ, ԶԼՄ-ներում սկսեց շրջանառվել մի վարկած, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մեկնել է Շվեյցարիա՝ չլինելով ՀՀ պատվիրակության կազմում։ Լրատվականներից մեկն էլ, հղում անելով անանուն աղբյուրների, Աննա Հակոբյանի ուղևորությունը գնահատեց 8 մլն դրամ։

Զարգացումը

Վերոնշյալ լրատվականի լրագրողը ներկայացվող տեղեկությունները փորձել էր ճշտել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակից։ Վերջինս պատասխանել էր, որ մանրամասների չի տիրապետում, բայց վստահ կարող է պնդել, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել։ Տիկին Հակոբյանի խոսնակը նաև խորհուրդ էր տվել մանրամասները ճշտել կառավարությունից։

Թեմային իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Աննա Հակոբյանը՝ նշելով, որ չնայած ինքն ունեցել է ֆորումին մասնակցելու հրավեր և նույնիսկ եղել է Դավոսում, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ միջոցառմանը չի մասնակցել։

Տիկին Հակոբյանի և իր մամուլի խոսնակի հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունից հետո վերոնշյալ լրատվականը կատարեց բավականին ծավալուն հետաքննություն, որի արդյունքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իսկապես Շվեյցարիա են մեկնել նույն ինքնաթիռով և գիշերել են Savoy Hotel Baur en Ville հյուրանոցում։

Հակասությունները

Հարկ է նշել, որ Շվեյցարիա մեկնելու հետ կապված Աննա Հակոբյանի և իր խոսնակի մեկնաբանությունների տարբերություններից զատ, կա ևս մեկ խնդրահարույց կողմ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունվարի 17-ի 47-Ա հրամանումնշվում են Դավոսի տնտեսական ֆորումում հայկական պատվիրակության անդամների անունները, որոնց թվում, սակայն, բացակայում է Աննա Հակոբյանի անունը: Որպես օրինակ կարող ենք բերել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցը, որի ժամանակ ՀՀ պատվիրակության կազմում նշված է եղել նաև Աննա Հակոբյանի անունը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ լրատվականի հրապարակմանը, ապա հոդվածի հեղինակը պնդում է, որ վարչապետի տիկնոջ ուղևորությունը կատարվել է հարկատուների հաշվին, որը, սակայն, իրականությանը չի համապատասխանում, և ստորև կներկայացնենք, թե ինչու։

Ծախսերը

Եվ այսպես. փորձենք հասկանալ, թե որքան է արժեցել Աննա Հակոբյանի ուղևորությունը Ցյուրիխ։

Քանի որ Աննա Հակոբյանը մեկնել է պաշտոնական պատվիրակության հետ նույն ինքնաթիռով, ապա կարելի է պնդել, որ ճանապարհի համար լրացուցիչ ծախսեր չեն արվել։ Նույն սկզբունքով են մեկնում նաև լրագրողները, որոնք պատրաստ են հոգալ իրենց կեցության ծախսերը (բացառությամբ մի քանի հեռուստալրագրողների, որոնց բոլոր ծախսերը հոգում է պետությունը)։

Աննա Հակոբյանը չի եղել պատվիրակության կազմում, հետևաբար, վերջինիս համար չի հատկացվել նաև օրապահիկ, ինչը հատկացվում է պատվիրակության անդամներին, և այս առումով նույնպես Աննա Հակոբյանը բեռ չի դարձել հարկատուների համար։

Աննա Հակոբյանը գիշերել է նույն հյուրանոցում, որտեղ գիշերել էր Նիկոլ Փաշինյանը։ Մենք փորձեցինք հյուրանոցների օնլայն ամրագրման միջոցով պարզել, թե ինչ արժե հենց այն համարը, որը զբաղեցրել էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Ամրագրման համար ընտրեցինք մարտի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածը։ Որոնեցինք նույն համարը ինչպես մեկ, այնպես էլ երկու անձի համար։

Պարզվեց, որ երկու դեպքում էլ հյուրանոցի համարի արժեքը նույնն է՝ 4051 դոլար։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ լրագրողի այն պնդումը, թե Աննա Հակոբյանը, Շվեյցարիա մեկնելով մսխել է պետբյուջեի գումարները, մեղմ ասած, մանիպուլյացիա է։

fip.am