Hayeli.am-ի տեղեկություններով՝ կառավարության որոշմամբ՝ 2017 թ. հունվարից գիտական աստիճաններ ունեցող գիտնականները կզրկվեն իրենց տրվող հավելավճարներից: Գիտաշխատողների հավելավճարները, որոնք ընկալվում էին որպես գիտության զարգացմանն ուղղված քայլ և ձեռքբերում, այս տարվա բյուջեի նախագծով նախատեսված չեն, հակառակ կոչերին, որ պետք է ավելացնել գիտությանը տրվող ֆինանսավորումը:
Ստացվում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի բերած է նորարարության արդյունքում կտուժեն Հայաստանում գիտությամբ զբաղվող մասնագետները և, մասնավորապես, երիտասարդ գիտնականները, ովքեր իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար գուցե հրաժարվեն գիտությամբ զբաղվելուց և բռնեն արտագաղթի ուղին: