Եգիպտոսի հարավում` Սուդանի սահմանի մոտ Աբու Սիմբել տաճարն է (մթա 13-րդ դար): Տաճարը կառուցել է Ռամզես 2-րդ փարավոնը և տեղադրել սեփական մեծադիր արձանը Ամոն և Ռա Խորախտի աստվածների հետ: Աբու Սիմբել տաճարն այնպես է կառուցված, որ արևի շողերը միայն տարեկան երկու անգամ` փետրվարի 22-ին և հոկտեմբերի 22-ին են մուտք գործում ներս: 6-ական րոպե արևը լուսավորում է Ամոն և Խորախտի արձանները, հետո 12 րոպեով արևը ընկնում է Ռամզես 2-ի արձանի վրա:
Փետրվարի 22-ը Ռամզես 2-րդի ծննդյան օրն է, իսկ հոկտեմբերի 22-ը` Ռամզեսի փարավոն օծվելու…
Հստակ տեղեկություններ չկան, բայց գիտնականները ենթադրում են, որ Հին Եգիպտոսում սրանք ոչ աշխատանքային օրեր են եղել:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից: