Չոր մաշկի խնամք՝ ամռան և ձմռան սեզոններին
Advertisement 1000 x 90

Չոր մաշկի խնամք՝ ամռան և ձմռան սեզոններին

Մաշկաբանները պնդում են, որ մարդկանց միայն մի մասին է բնությունը  չոր մաշկ տվել:  Մնացածի մաշկը չորանում է կյանքի ընթացքում: Ինչո՞ւ է սա տեղի ունենում:   Չորության զգացողության պատճառները կարող են տարբեր լինել՝ եղանակ և կլիմայական պայմաններ, ոչ ճիշտ սնունդ և խնամքի ոչ ճիշտ պարագաներ, տարիքային փոփոխություններ, հորմոնային խախտումներ և այլն:

Սակայն, եթե տարիքային փոփոխությունների դեմ պայքարելն անհնար է, ապա սննդակարգի փոփոխությունները պարտադիր են: Վիտամինների ու չհագեցված ճարպերի պակասը մաշկի չորության հիմնական պատճառ է դառնում, այդ իսկ պատճառով կարևոր է, որ սնունդը բազմազան լինի: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք անհրաժեշտ  է ներառել սնդակարգի մեջ, եթե ցանկանում եք ընդմիշտ մոռանալ չոր մաշկի մասին:

Ավոկադո

Ավոկադոյի բաղադրության մեջ մտնող բնական յուղերն օգնում են վերափոխել մաշկը: Երևի գիտեք, որ մաշկաբանները չոր մաշկը վերագրում են չհագեցված ճարպերի պակասին: Իսկ ավոկադոն կարող է օգնել վերականգնել ճարպերի պակասը:

Կոկոսի կաթ և յուղ

Այս երկու մթերքները ճարպերի և վիտամինների հրաշալի աղբյուր են: Կոկոսի կաթի օգտակար հատկանիշների մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Այն պարունակում է վիտամիններ A,E, B և C: Բացի այդ, կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ այնպիսի տարր՝ պղինձ, որը շատ դժվար է ստանալ այլ մթերքներից:

Ձիթապտուղ

Ձիթապտուղն օգնում է պայքարել մաշկի ձգվածության տհաճ զգացողության դեմ: Ձիթապտուղը վիտամին E-ի հրաշալի աղբյուր է: Իսկ ձիթապտղի յուղն ուղղակի բնության հրաշք է:

Ջուր

Ջուր, ջուր և ևս մեկ անգամ՝ ջուր: Անհնար է մաշկի ջրային բալանսը պահպանել՝ առանց ջրի օգտագործման: Օրական 1.5-2 լ ջուր է անհրաժեշտ խմել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը