
Երգիչ Անդրեն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. Վերջին շրջանում այնքան խառնվեց ամեն բան իրար, որ լավն ու վատը, արժեքավորն ու անարժեքը, կարևորն ու անկարևորը, որակովն ու անորակը, անկեղծն ու կեղծավորը մի հարթակի դրվեցին և այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ անգամ «մտերիմներն» են սկսել շփոթել և փորձել շփոթեցնել ինձ։ Ողղակի կասեմ ձեզ հեռացեք, թողեք ինձ, թողեք ապրեմ իմ շվաքում, թողեք դառնամ իմ օրերի, իմ դեռ չապրած երազների Մեկ Տերը»։