42 մետր տրամագծով հսկայական 2015EG աստղակերպը անցել է Երկրից 441 000 կմ հեռավորությամբ, ինչը մի քիչ ավել է մեր երկրից մինչև Լուսին հեռավորությունից՝ հայտնում է Space.com-ը՝ մեջբերելով NASA-ից ստացված տեղեկատվությունը։
Երկնային այդ մարմինը սեպտեմբերի 9-ին ևս մեկ անգամ կմոտենա Երկրին, սակայն այդ ժամանակ այն էականորեն՝ 63 մլն կմ երկրից հեռու կլինի։
Իսկ 2027թ․ մարտի 5-ին աստղակերպը երկրագնդից 15 մլն կմ հեռավորությամբ կանցնի։