Ցավոք, մեզ ամեն ինչ սովորեցնում են, բացի լավ ծնողներ դառնալուց: Հենց այդ պատճառով էլ սերնդեսերունդ շատ մայրիկներ ու հայրիկներ իրենց երեխաներին սխալ են դաստիարակում, իսկ հետո զարմանում են, թե ինչ դուրս եկավ նրանցից:
Հոգեբանները նշել են այն հետևանքները, որոնք լինում են դաստիարակության 10 տիպիկ սխալների դեպքում: Եթե դուք ուզում եք մեծացնել առողջ և երջանիկ երեխաներ, երբեք այդպես մի արեք:
1. Եթե ձեզ ձեր երեխան հաճախ է նյարդայնացնում, ապա նա կմեծանա փակ ու չի վստահի ոչ ոքի:
2. Եթե դուք շարունակ ամեն ինչ անում եք ձեր երեխայի փոխարեն, ապա նա կմեծանա՝ որպես անհամարձակ ու անվճռական անձնավորություն:
3. Եթե ձեր երեխան ամեն ինչ ունի, բայց շարունակ վերցնում է ուրիշի խաղալիքները, նշանակում է՝ դուք նրան ընտրության հնարավորություն չեք տալիս:
4. Եթե դուք շարունակ ձեր երեխային համեմատեք ուրիշ երեխաների հետ, ապա նա կմեծանա՝ որպես նախանձ ու խանդոտ մարդ:
5. Եթե երեխան անընդհատ կոպտություն ու ագրեսիա է ցուցաբերում, նշանակում է՝ ընտանիքում ինչ-որ մեկը նրա համար օրինակ է ծառայում:
6. Եթե ընտանիքում երեխաներին պակասում է ծնողական ուշադրությունը, ապա նրանք դառնում են նյարդային ու բռնկուն:
7. Եթե երեխան խաբում է ձեզ, նշանակում է՝ դուք շատ կտրուկ եք արձագանքում նրա բացթողումներին:
8. Եթե դուք շարունակ երեխային ցուցում եք տալիս, թե նա ինչ պիտի անի, ապա նա մեծանալով` կդառնա մի մարդ, ով չի հարգի իր շրջապատի մարդկանց:
9. Եթե դուք բոլորի ներկայությամբ բարկանում եք ձեր երեխայի վրա, ապա նա երբեք բարդ իրավիճակներում չի կարողանա պաշտպանել ինքն իրեն:
10. Եթե դուք հաշվի չնստեք ձեր դստեր կամ որդու ցանկությունների հետ, ապա կմեծացնեք պասիվ ու մանկամիտ անձնավորություն:
Հարգելի ծնողներ, հիշեք, որ երեխաները մեր դաստիարակության հետևանքներն են: Ինչպես հայտնի ասացվածքն է ասում, խնձորը խնձորենուց հեռու չի ընկնում: Մինչև ձեր երեխայի անդաստիարակության, անպատճաճ վարքի ու կոպտության մասին հայտարարություններ անելն ուշադրություն դարձրեք ձեր թերություններին:
Դաստիարակության լավագույն եղանակը սեփական օրինակով դաստիարակելն է: Մի՞թե կարող է ամեն օր երեխաների վրա գոռացող մայրը նրանցից բարություն պահանջել:
Եթե ուզում եք մեծացնել լիարժեք ու ինքնաբավ անձնավորություն, սկսեք ձեզնից, և այդ ժամանակ ձեր երեխան երաշխավորված կերպով կհամապատասխանի ձեր սպասումներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը