Գիտնականներին հաջողվել է ուլտրաձայնի օգնությամբ բուժել արթրիթը
Advertisement 1000 x 90

Գիտնականներին հաջողվել է ուլտրաձայնի օգնությամբ բուժել արթրիթը

Ամերիկացի մասնագետներին հաջողվել է ուլտրաձայնային ազդակներով փայծաղի նյարդային բջիջների խթանման միջոցով բուժել արթրիթը:

General Electric հետազոտական կենտրոնից Քրիս Պուլեոյի (Chris Puleo) խոսքով՝ ուլտրաձայնային ազդակները կարող են ոչ միայն նվազեցնել օրգանիզմում բորբոքումների մակարդակը, այլեւ ազդել նյութափոխանակության վրա: Տվյալ մեթոդը կիրառվում է մոչ միայն արթրիթի բուժման, այլեւ արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման համար՝ լյարդի վրա ներազդելու միջոցով:

Փորձերն անցկացվել են արթրիթին նախատրամադրվածություն ունեցող  գենետիկորեն մոդիֆիկացված մկների վրա:

Պարզվել է, որ բուժական ազդեցության կարելի է հասնել մեկ մեգահերց հաճախականությամբ ուլտրաձայնային ազդակների շնորհիվ:

Ընդ որում կարելի է ազդել փայծաղի որոշակի հատվածի վրա՝ ճառագայթահարումների միջեւ ընդմիջումներ անելով:

Դրական արդյունքների հնարավոր է եղել հասնել նաեւ գրգռված աղիքների համախտանիշի եւ տոքսիկ հիպերգլիկեմիայի բուժման ժամանակ: Այդ դեպքում ուլտրաձայնային ազդակների ազդեցությանը ենթարկվել է ոչ միայն փայծաղը, այլեւ լյարդը:

Գիտնականները հույս ունեն, որ ստացված արդյունքները կօգնեն առաջընթաց գրանցել իմունիտետի աշխատանքում խանգարումների հետ կապված հիվանդությունների բուժման ժամանակ:

med.news.am