Կեղտոտ տակդիրներ ուտող Ջորջ Քլունին սարսափեցրել է տան աշխատակցուհուն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կեղտոտ տակդիրներ ուտող Ջորջ Քլունին սարսափեցրել է տան աշխատակցուհուն

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին պատմել է, թե ինչպես է կատակել տան աշխատակցուհու հետ՝ ձևացնելով, որ ուտում է կեղտոտ տակդիրներ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

57-ամյա դերասանի խոսքերով դեպքը տեղի է ունեցել Իտալիայում նկարահանումների ժամանակ։ Նրա հետ մեկնել էին նաև կինը՝ Ամալը և նրանց զույգերը՝ Ալեքսանդրն ու Էլլան։

Քլունին պատմել է, որ վերցրել է  մաքուր տակդիրը, դրա վրա քսել է «Նուտելլա» շոկոլոդե մածուկ և այն նետել է աղբաման։ Երբ տան աշխատակցուհին եկել է դերասանը աղբամանից այն հանել և սկսել է լիզել այն և քսել դեմքին։ Այս ամենը տեսնելով աշխատակցուհին բղավել է և սենյակից փախել։ «Ես նրան ասացի, որ Ամալը ցանականում է իմանալ արդյոք Ալեքսանդրը կեղտոտել է, թե ոչ», – բացատրել է դերասանը։

Պատասխանելով հայրության մասին հարցին Քլունին խոստովանել է, որ մինչև կնոջ հետ հանդիպումը իրեն չի պատկերացրել ծնողի դերում։ «Իսկ այժմ ես ունեմ երկու հրաշք, որոնք ինձ ստիպում են ամեն օր ծիծաղել», – նշել է նա։ Արտիստը նաև նշել է,որ նրա երեխաները ընդհանրապես չեն լացում։

«Ես ավելի շատ եմ լացում, քան նրանք։ Օրս չորս անգամ, քանի որ ես շատ եմ հոգնել», – պատմել է նա։

style.news.am