Շատերը տառապում են ոտքերի սնկային հիվանդությամբ: Դրանք սովորաբար ի հայտ են գալիս խոնավ գետնին քայլելու կամ մեկ այլ մարդու կոշիկ հագնելու արդյունքում:
Սնկային ինֆեկցիաների ամենատարածված ախտանիշերը
Սկզբում մաշկը թեփոտում է, և անցավ կարմիր հետքեր են հայտնվում: Ցանը տարածվում է, և սաստիկ քոր է առաջանում, ապա՝ տհաճ բշտիկներ, որոնք սաստիկ ցավ են պատճառում: Ամենատարածված ինֆեկցիաներն ի հայտ են գալիս ոտնաթաթի հատվածում, իսկ մաշկի ձևափոխումը տեղի է ունենում ոտնաթաթի տակ:
healthyfoodstar.com-ը ոտնաթաթի՝ սնկից ազատվելու բնական դեղատոմս է ներկայացնում:
Բաղադրություն
- 3թ/գ խոզի յուղ
- Սխտորի 3մեծ ատամ
- 2թ/գ խնձորի քացախ
- 1թ/գ ջուր
- Փոքր-ինչ դարչին
Պատրաստման եղանակը
- Մաքրեք և կտրատեք սխտորը, տեղադրեք տարայի մեջ և ավելացրեք ջուրը: Այնուհետև ավելացրեք խնձորի քացախը և հետո տրորեք սխտորը՝ հյութ ստանալու համար:
- Մեկ այլ տարայի մեջ տեղադրեք խոզի յուղը: Խառնեք և ավելացրեք դարչինը, նորից խառնեք, ամբողջովին քամեք սխտորի հյութը: Այնուհետևսխտորի հյութը լցրեք խոզի յուղով տարայի մեջ և խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Քսուքը պատրաստ է:
Օգտագործման եղանակը
Օրական 2 անգամ օգտագործեք այս քսուքը և թողեք որքան հնարավոր է երկար ժամանակով: Քորն աստիճանաբար կպակասի և շուտով ամբողջովին կվերանա ընդմիշտ, իսկ եղունգները կսկսեն կարգին և բնական գույնով աճել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը