Մոսկվայում կյանքից հեռացել է երգչուհի Յուլիա Նաչալովան, տեղեկացրել է երգչուհու PR տնօրեն Աննա Իսաևան։
«Մեկ ժամ առաջ դադարեց բաբախել մեր Յուլիայի սիրտը», – գրել է նա Instagram–ում։
Նաչալովան ընդամենը 38 տարեկան էր։
Վերջին օրերին երգչուհին գտնվում էր հիվանդանոցում ծանր վիճակում։ Բժիշկները ստիպված էին նրան մտցնել արհեստական կոմայի մեջ։ Իսաևայի խոսքով, Յուլիային մի քանի օր առաջ բարդագույն վիրահատություն էին կատարել։
Ռուսական ԶԼՄ–ների հաղորդմամբ, 38–ամյա երգչուհին տառապում էր մի շարք հիվանդություններով` շաքարային դիաբետ, հոդատապ (պոդագրա), համակարգային կարմիր գայլախտ։