ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը
Advertisement 1000 x 90

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ պարզաբանում ենք, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ)՝ կարևորագույն օբյեկտների պետական պահպանությունն իրականացնող ստորաբաժանումների պահպանման ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների պահապանման ծախսերի ֆինանսավորումը՝ այդ պայմանագրերով նախատեսվող միջոցների հաշվին:
ՀՀ 2019թ. պետական բյուջեից կարևորագույն օբյեկտների պետական պահպանությունն իրականացնող ստորաբաժանումների պահպանման ծախսերի նախահաշիվներով նախատեսվել և արդեն իսկ հատկացվել են ամսական պարգևատրումներ հունվար ամսվա համար:
Ինչ վերաբերում է պայմանագրային հիմունքներով պահպանություն իրականացնող ստորաբաժանումների ծառայողների պարգևատրմանը, ապա պայմանավորված այն հանգամանքով, որ տվյալ արտաբյուջետային միջոցները չեն բավարարում աշխատավարձերից զատ նաև պարգևատրումների վճարմանը, այժմ ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանի հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում պայմանագրային գումարների վերանայման, ծախսերի կառուցվածքի փոփոխության՝ հիմնական ուղղություններով՝ պարգևատրման համապատասխան միջոցներ նախատեսելու նպատակով: Ըստ այդմ, նշված ստորաբաժանումների ծառայողների պարգևատրումները կվճարվեն առաջիկա օրերի ընթացքում:
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերոգրյալը վերաբերվում է պարգևատրումներին, որը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հատկացվել հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի համար: