Եթե հակիրճ ասեմ՝ սա գիրք է Վանո Սիրադեղյանի մասին:
Եթե մի քիչ մանրամասն՝ սա գիրք է մեր ժամանակաշրջանի մասին, և իրադարձությունների կենտրոնում Վանո Սիրադեղյանն է, որը ներկայանում է ժամանակակիցների հուշերում, նրանց ճանաչողությամբ ու տպավորություններով:
Եթե ընդհանրացնեմ՝ սա վավերագրություն է, թե ինչպես ստեղծվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, ուսումնական ձեռնարկ է, թե ինչ կարելի է սովորել այդ հանրապետության հիմնադիրներից,և ինչը չի կարելի կրկնել:
Այս գիրքը նաև կարծրատիպեր է կոտրում, և իմ գերխնդիրը եղել է իրականությունը չխեղաթյուրելը, առանց մտահոգվելու, թե ում դուր կգա դա և ում՝ ոչ: