Մարդկանց շրջանում տարածված HCoV-229E շնչառական վիրուսը մարդուն ուղտից է փոխանցվել:
Բեռնի և Բոննի գիտնականներ Ֆոլքեր Թիլը և Քրիստիան Դորսթենը հետազոտել են գրեթե հազար ուղտերի՝ կորոնավիրուսների ընտանիքի վիրուսների ուղղությամբ:
Պարզվել է, որ այդ կենդանիները ոչ միայն այն վիրուսի աղբյուրն են, որը մարդկանց մոտ մրսածություն է առաջացնում, այլև սարսափելի MERS վիրուսի:
Ժամանակակից գիտությանը հայտնի է մարդու համար վտանգավոր 4 կորոնավիրուս: Դրանք հայտնի են նաև ռինովիրուս անունով և պատասխանատու են ընդհանուր մրսածության համար: Որպես կանոն, այս վիրուսները մարդկանց համար անվնաս են:
Սակայն ուղտերը համարվում են նաև HCoV-229Е-ի աղբյուր, որը 4 կորոնավիրուսներից մեկն է: Այն նաև կոչում են Մերձավորարևելյան շնչառական ախտանիշ: Ներկա պահին այդ հիվանդության բուժում կամ դեղեր չկան: Վարակվելիս մարդու ապաքինվելու հավանականությունը կախված է նրա օրգանիզմի վիճակից և վիրուսը ինքնուրույն դիմակայելու նրա իմունիտետից: