Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն». vnews.am
Advertisement 1000 x 90

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն». vnews.am

Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

1. արքայադուստրը ես ծնվել եմ 

մի փոքր գրքախենթությամբ:

ինձ կարող էիր տեսնել 

գրքերս շոյելիս՝

միայնակ փակված

իմ աշտարակում սենյակում: 

այդ ողջ ընթացքում ես հույս ունեի, որ գրքերս

դուրս կթափեին իրենց յուրահատուկ բառերը

վառ կանաչ խալու վրա,

և ես կկարողանայի մեկ առ մեկ 

հավաքել 

ու պահել դրանք իմ բերանում`

ինչպես հատապտուղները:

-հավերժ բառեր հավաքողը 

***

2. աշխարհում

բավական ալկոհոլ չկար, 

որպեսզի մորս տաք պահեր

մեր տան նման ցուրտ 

վայրում: 

բայց նա փորձում էր: 

***

3. լռությունը միշտ

իմ ամենաբարձր ճիչն է եղել: 

***

4. կարծում էի՝ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, 

քանի որ երբեք

իմ երազանքներում չեմ տեսել ինձ

ուրիշի ծառից հասունացած նուռ քաղելիս: 

հետո ես հասկացա, որ կոտրված է հասարակությունը, 

և ոչ թե ես: 

Ամբողջությամբ՝ vnews.am