Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Advertisement 1000 x 90

Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Instagram սոցիալական ցանցի աշխատանքում լույս մարտի 22-ի գիշերը խափանում է դիտվել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության էջում տեղ գտած տվյալները, որը հետևում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

«Instagram-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 18:01-ից (Երևանի ժամանակով մարտի 22-ի 02:01-ին)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Անսարքություններից ամենից շատ գանգատվում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Պերուի, Բրազիլիայի և Ավստրալիայի օգտատերերը:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը (մոտավորապես 54 տոկոսը) նորությունների ժապավենը դիտելու խնդիրներ ունի, ևս շուրջ 28 տոկոսը գանգատվում են այն բանից, որ չեն կարողանում մտնել հավելված, և մոտավորապես 16 տոկոսը չեն կարողանում մտնել սոցցանցի կայք: