
Տղամարդը մահացել է դիսպետչերների մեղքով. այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից:
Ըստ հաղորդագրության, 1993թ. ծնված ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան պատճառը եղել է ուղևորների գրանցման և վայրէջքի դիսպետչերների կողմից տեխնիկական կանոնակարգի խախտումը:
Ավտոբուս նստելու և օդանավին հասնելու փոխարեն, նա ուղևորվել է դեպի թռիչքուղի, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Մինչդեռ, դիսպետչերները պետք է հետևեին նրան: