Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքում գրել է.
«Քիչ առաջ տեղեկացա, որ որպես «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրոդյուսեր արժանացել եմ «Արտավազդ» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի:
Մրցանակն արդեն դեպի Գյումրու թատրոն ճանապարհին է: Այո, սա իմ՝ որպես պրոդյուսերի մրցանակը չէ, սա Գյումրու Դրամատիկական թատրոնի և բոլոր այն անհատների հաղթանակն է, ովքեր հավատացին, վստահեցին ու միացան: Գաղափար, որը միս ու արյուն ստացավ ու հասավ հանդիսատեսի սրտին ու մտքին:
Եվս մեկ անգամ շնորհակալություն այն անհատներին, ովքեր ստեղծեցին «Հարասանիք թիկունքում» պատմությունը:
Պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, Ռեժիսոր՝ Լյուդվիգ Հարությունյան, Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան, Կոմպոզիտոր՝ Հայկո: Անսահման մեծ շնորհակալություն դերասանական հզոր կազմին»: